Սիւնիքի մարզի տարածքին մեծ մասը կը կազմեն ժայռերը, լեռնաշղթաները եւ անդնդախոր ձորերը, որոնց մէջէն անցնելով կը հոսին լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սիւնիքի միջին բարձրութիւնը ծովու մակարդակէն 2.200 մ. է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) եւ այլն։ Սիւնիքը կը կոչուի նաեւ Զանգեզուր, Սիսական։
Սյունիքի մարզա կենտրոն
Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։