Հոգվարթս

Հոգվարթս (անգլ.՝ Hogwarts), ամբողջական անունը՝ Հոգվարթսի մոգության և կախարդության դպրոց (անգլ.՝ Hogwarts School of Witchcraft and Wizardry), հորինված կրթական հաստատություն մոգերի համար Հարրի Փոթերի աշխարհում, որը ստեղծել է իր վիպաշարում Ջոան Ռոուլինգը։ Վիպաշարի երկրորդ գրքում ճշտվում է, որ Հոգվորթս թարգմանաբար մագլերենով նշանակում է վարազ։ Եթե տեղափոխել անգլերեն անվանման (Hogwarts) վանկերը, ապա կստացվի warthog բառը, այսինքն աֆրիկյան վայրի վարազ։