• Թմկաբերդի առում գրել է Հովաննես Թումանյան պատմվացքում պատմում է սիրո, դավաճանության ,հայրենա սիրության և գաջության մասին ։ Դրանով ցույց տալով որ հայրենիք չի կարող համարժեք լինել որև է գանձի ։

    Կար մի Թմկա անունով բերդ վոր գտնվու էր ջավախքում այնտեղ ապրում էին քաջ Թաթուլ և իր կին թմկա տիրուհին ։ Բայց կար մի խնթիր որ ուներ քաջ Թաթուլ նա հզոր էր բայց ուներ շատ թշնամիներ որոնք որերից մի որ վորոսհեցին տիրանալ Թմկա բերդին և Թաթուլին այլ կերպով ։ Նա ով ուզում էր տիրանալ այդ ամենին դա Նադիր շահներ , նա պորցել է բոլոր կերպով տիրանալ Թաթուլին բաց ապարդյուն քանի որ Թատուլ շատ քաջ ու խելացի էր նրան այդքանել հեշտ չեր տիրանալ բաց Շահ գտավ ձևը ։ Նա գործարքի մեջ մտամ Թաթուլի կնոջ հոտ Թմակ տիրուհու ։ Շահ արաչարկեց պայման կապել նա Շհին թաքավորություն իսկ Շահ Տիրուհուն աշխարհքի բոլոր հարստություներ ու գանձեր , նա հապաձայնվում է և Շահի հետ մտնու գործարքի ։ Թմակ Տիրուհին այդ գիշեր էրբ նրաք պատրաստվու էին գնալ կռվի նա ասում է << Մինչև գնալ եկեք ձեզ լավ կերակրեմ >> ու լավ կերեկրում է և հարփեցնում ու դրանից հետո զինվորներ չեն գնում այլ մահացածի պես քնում են ու այտ գիշեր մտնում է ջավախք զեք զրահով Նադիր շահ ու ապանում բոլորին և տիրանում ամենին ։ ՈՒ նա կանչմ է Թմակ Տիրուհուն ու ասում << Մի թե Թաթուլ քաջ չեր ,մի թե Թաթուլ ինձնից քաջ ու սիրուն չեր >> և Տիրուհին պատասղանւմ է << նա քեզանից քայ ու սիրուն է եղել ու դու ամենիչին տիրացել ես ստով ոչ թե արդար այտես դու >> և Շահ կանչում է դահիճին և սպանել հրամայում Թմակա տիրուհուն ։

    Այսպիսով մենք հասկացա որ ոչմի գանձ այս աշխարհում չի կարող պոխարին էլ Հայրենիք ։

  • The Internet is a big part of my life. I use it for almost anything, like making calls, studying, watching videos and communicating with friends. It also helps me find information quickly, i watch educational videos, and do my homework more easily. The internet also helps to stay in touch with my friends through social media and messaging apps. However, the Internet can be distracting, and I may spend too much time online instead of focusing on my studies. Another problem is that not all information on the Internet is true or reliable, so I have to be careful about what I trust.

    Media education teaches people how to use and understand media correctly. It teaches how to how to recognize fake news and understand how media can influence people’s opinions. It also helps improve digital skills, such as creating content and creating much more. However, media education also has some disadvantages. Spending too much time on technology can make students less patient and reduce their ability to focus on long-term goals. Too much use of media can affect concentration and even mental health.

    1. so
    2. such
    3. sp
    4. so
    5. such
    6. sp
    7. so
    8. such
    1. so
    2. tick
    3. so
    4. such
    5. tick
    6. such
    7. such
    8. so
    1. such a lot of money and i don’t know what to do with it.
    2. fell asleep during the film because he was so tired.
    3. today was such a hot day that i din’t want to do anything.
    4. i got such a lot of Christmas presents that i didn’t have time to open them all.
    5. The funfair was so dangerous that they closed it.
    6. We had such spicy food that i couldn’t eat it.
  • Part 1: Vocabulary (10 points)
    A. Match the words to their definitions (1–5).
    1.Reluctant-Unwilling or hesitant.
    2.Significant-Important or meaningful.
    3.Consider-To think about something carefully.
    4.Embrace-To accept something willingly.
    5.Interpret-To understand and explain the meaning of something.
    a. To understand and explain the meaning of something
    b. Unwilling or hesitant
    c. To think about something carefully
    d. Important or meaningful
    e. To accept something willingly
    B. Choose the correct option (6–10).

    1. The teacher asked us to give a _ summary of the story. a) brief b) empty c) loud 1.My friend and I had a _ about which movie to watch.
      a) conversation b) nation c) comparison
      2.The weather today is very ; it keeps changing every hour. a) stable b) unpredictable c) boring
      3.The scientist made an important in her research.
      a) discovery b) decoration c) delivery
      4.Please __ your homework before you submit it.
      a) ignore b) review c) erase
      Part 2: Grammar (10 points)
      A. Choose the correct verb tense (11–13).
    2. She __ (has studied / studied) English for five years.
    3. When I arrived, they __ (were playing / played) basketball.
    4. If it rains tomorrow, we __ (will stay / stayed) at home.
      B. Rewrite the sentence using reported speech (14–15).
    5. “I can help you later,” she said.
      → She said that she could help me later.
      1.“Don’t touch that,” the teacher told us.
      → 
      The teacher told us not to touch that.
      C. Combine the sentences using a relative clause (16–17).
    6. The girl is my cousin. She won the competition.
      → The girl who won the competition is my cousin.
      1.I lost the book. You gave it to me.
      → 
      I lost the book that you gave to me.
      Part 3: Reading Comprehension (10 points)
      Read the passage and answer questions 18–20.
      Passage (original text):
      Last summer, Anna joined a volunteer program in her city. Every weekend, she and other teenagers cleaned local parks, planted trees, and helped organize community events. Anna enjoyed working with people who cared about the environment as much as she did. She says the experience taught her responsibility and teamwork, and she plans to participate again this year.
      Answer the questions:
    7. What activities did Anna do in the volunteer program?
      Anna and other teenagers cleaned local parks, planted trees, and helped organize community events.
      Why did Anna enjoy the experience?
      Because was working with people who cared about the environment as much as she did.
    8. What did she learn from participating?
      She learnt to be responsible and it taught her teamwork.
      Part 4: Writing (10 points)
      Write a short paragraph (6–8 sentences) on one of the following topics:
      A. Describe your favorite place in your city and explain why you like it.
      B. Explain how technology has changed the way students learn.

    Do we live to work or work to live

  • Տիգրան Երվանդյանը հայ պատմության մեջ ներկայացվում է որպես հզոր, խոհեմ և հեռատես պետական ու քաղաքական գործիչ։ Նրա կերպարը բացահայտվում է թե՛ պատմական փաստերով, թե՛ գեղարվեստական նկարագրություններով։
    Պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ Տիգրանը ոչ միայն ուժեղ թագավոր էր, այլ նաև խելացի դիվանագետ։ Նա դաշնակցեց Կյուրոս Մեծ-ի հետ և աջակցեց նրան Մարաստանի դեմ պայքարում։ Այս քայլը պատահական չէր․ Տիգրանը ճիշտ գնահատեց քաղաքական իրավիճակը և ընտրեց այնպիսի դաշնակից, որի միջոցով կարող էր ուժեղացնել իր պետությունը։ Արդյունքում Մարաստանի թագավորությունը կործանվեց, և Հայաստանը ստացավ արտոնյալ դիրք Աքեմենյան տերության կազմում՝ պահպանելով իր անկախությունը։ Սա ցույց է տալիս, որ Տիգրանը կարողանում էր վարել ճկուն և շահավետ արտաքին քաղաքականություն։
    Բացի Տիգրան Երվանդյանը աչքի էր ընկնում նաև որպես ընդարձակող և հզորացնող ղեկավար։ Նրա իշխանությունը տարածվում էր ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև հարակից տարածքների՝ Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Սա վկայում է նրա ռազմական կարողությունների և պետական մտածողության մասին։ Պատմիչ Քսենոփոն-ը նշում է, որ Տիգրանը եղել է կրթված և իմաստուն, ինչը ևս կարևոր հատկանիշ է պետական գործչի համար։
    Գեղարվեստական հատվածում՝ Տիգրան և Աժդահակ, Տիգրանի կերպարը ներկայացվում է որպես հզոր և ահեղ թագավոր, ումից նույնիսկ նրա թշնամիները վախենում էին։ Աժդահակի երազը խորհրդանշում է Տիգրանի ուժն ու անպարտելիությունը։ Երազում Տիգրանը ներկայացվում է որպես դյուցազն, որը վիշապ սանձած հարձակվում է և կործանում թշնամուն։ Սա ոչ միայն գեղարվեստական չափազանցություն է, այլ նաև ընդգծում է նրա ռազմական հզորությունը և հաղթանակների անխուսափելիությունը։
    Ավելին, գեղարվեստական հատվածում երևում է, որ Տիգրանի և Կյուրոսի դաշնակցությունը մեծ անհանգստություն էր պատճառում Աժդահակին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Տիգրանը կարևոր դեր ուներ տարածաշրջանային քաղաքականության մեջ և համարվում էր ազդեցիկ ուժ։


    Այսպիսով, Տիգրան Երվանդյանը ներկայանում է որպես խելացի դիվանագետ, հզոր զորավար և հեռատես պետական գործիչ։ Նա կարողացավ ճիշտ դաշնակցություններ ստեղծել, ընդարձակել երկրի սահմանները և ապահովել Հայաստանի ուժեղ դիրքը միջազգային հարաբերություններում։ Նրա կերպարը ինչպես պատմական, այնպես էլ գեղարվեստական աղբյուրներում ներկայացվում է որպես օրինակելի և հզոր առաջնորդ։

  • Ու թվացել է՝ ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։


    Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ, տաճարի արտաքինը՝ իր շքեղությամբ։


    Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։


    Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար, համենայն դեպս, ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։


    Տերը նորից նրան ներս է կանչում, ամենափոքր գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։


    — Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,— ասում է նա,— ոչ մի օձ էլ չկա։


    Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում, ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ, առանց դեղը խմելու, դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։


    Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։

    1. Գեղջուկին բնութագրելիս հեղինակը ո՞ր բառն է օգտագործել։ 

    2. Գրի՛ր գավաթ բառի հոմանիշը։ 

    3. Դո՛ւրս գրիր մեկ անորոշ դերանուն։ 

    4. Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։

    Քանի՞ պարզ նախադասությունից է կազմված։ 

    5. Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

    Նախադասության ի՞նչ անդամ է ընդգծված բառը։

    6.  Դո՛ւրս գրիր բարդ բառ։ 

    7.Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

    Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։

    հին- որոշիչ

    գեղջուկի մասին- միջոցի անուղղակի խնդիր

    կալվածատիրոջ մոտ-տեղի պարագա

    ուղարկում են -ստորոգյալ

    8. Դո՛ւրս գրիր մեկ կապ։ 

    9. Ինչո՞ւ գեղջուկը կերավ ապուրը։ 

    10. Տեքստից դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով գործածված մեկ ածական։

    11. Դո՛ւրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող մեկ բառ։ 

    12. Դո՛ւրս գրիր բացահայտիչը։ 

    13. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։ 

    14. Դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված մեկ ածական։ 

    15. Դո՛ւրս գրիր մեկ զուգադիր շաղկապ։ 

    16.   Հիմար գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։

    Պատասխաններ


    1.հիմար


    2.բաժակ


    3.մի


    4.4


    5. տեղի պարագա


    6. կալվածատեր


    7. սխալն է՝ գեղջուկի մասին


    8. և


    9. որ տիրոջը չվիրավորի


    10. ամենափոքր


    11. գավաթ


    12. հիմար գեղջուկ


    13.  նորից


    14. ամենափոքր


    15. և

  • Թեստ 

    1. Ժառանգականությունը նշանակում է՝
    A) Օրգանիզմի աճը
    B) Օրգանիզմի հատկությունների փոխանցումը սերունդներին
    C) Միջավայրի ազդեցությունը
    D) Բջիջների բաժանումը

    2. Փոփոխականությունը դա՝
    A) Հատկությունների պահպանումն է
    B) Նոր հատկությունների առաջացումը
    C) Միայն ժառանգական հատկանիշների փոխանցումը
    D) Օրգանիզմի մահը

    3. Դոմինանտ գենը՝
    A) Արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
    B) Չի արտահայտվում
    C) Արտահայտվում է նույնիսկ հետերոզիգոտ վիճակում
    D) Միշտ ռեցեսիվ է

    4. Ռեցեսիվ գենը՝
    A) Արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
    B) Միշտ դոմինանտ է
    C) Արտահայտվում է ցանկացած դեպքում
    D) Չի փոխանցվում սերունդներին

    5. Գենոտիպը դա՝
    A) Օրգանիզմի արտաքին տեսքը
    B) Օրգանիզմի գեների ամբողջությունն օրգանիզմում
    C) Միայն արտաքին միջավայր
    D) Միայն բջիջների կառուցվածքը

    6. Ֆենոտիպը դա՝
    A) Օրգանիզմի գեների ամբողջությունը
    B) Օրգանիզմի արտաքին և ներքին արտահայտված հատկանիշները
    C) Միայն ԴՆԹ-ն
    D) Միայն քրոմոսոմները

    7. Մենդելի առաջին օրենքը կոչվում է՝
    A) Անկախ բաշխման օրենք
    B) Միակերպության օրենք
    C) Տատանումների օրենք
    D) Էվոլյուցիայի օրենք

    8. Հետերոզիգոտ օրգանիզմը ունի՝
    A) Նույն ալելներ
    B) Տարբեր ալելներ
    C) Ոչ մի ալել
    D) Երեք ալել

    9. Հոմոզիգոտ օրգանիզմը՝
    A) Ունի տարբեր ալելներ
    B) Ունի նույն ալելներ
    C) Չունի գեներ
    D) Ունի միայն մեկ գեն

    10. Մենդելի երկրորդ օրենքը վերաբերում է՝
    A) Միատեսակությանը
    B) Բաժանմանը
    C) Մուտացիաներին
    D) Էվոլյուցիային

    11. Ալելները՝
    A) Տարբեր գեներ են տարբեր հատկությունների համար
    B) Նույն գենի տարբեր ձևերն են
    C) Միայն դոմինանտ են
    D) Չեն փոխանցվում

    12. Եթե դոմինանտ գենը A է, ռեցեսիվը՝ a, ապա Aa գենոտիպը կլինի՝
    A) Հոմոզիգոտ ռեցեսիվ
    B) Հոմոզիգոտ դոմինանտ
    C) Հետերոզիգոտ
    D) Մուտանտ

    13. Մենդելի փորձերը կատարվել են՝
    A) Մարդկանց վրա
    B) Սիսեռ բույսերի վրա
    C) Շների վրա
    D) Թռչունների վրա

    14. Մենդելի երրորդ օրենքը կոչվում է՝
    A) Անկախ բաշխման օրենք
    B) Միատեսակության օրենք
    C) Ժառանգականության օրենք
    D) Մուտացիայի օրենք

    15. Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
    A) Միայն սննդով
    B) Միայն միջավայրով
    C) Գեների միջոցով
    D) Միայն ջրով

  • Արեգակային էներգիայի դերը Երկրի կլիմայի ձևավորման մեջ

    Ներածություն

    Արեգակային էներգիան հանդիսանում է Երկրի վրա կյանքի գոյության հիմնական պայմաններից մեկը։ Առանց Արեգակի լույսի և ջերմության Երկիրը կլիներ սառը, մութ և անբնակելի մոլորակ։ Արեգակը ոչ միայն ապահովում է լույս, այլ նաև հանդիսանում է էներգիայի հիմնական աղբյուր, որը պայմանավորում է բնական գործընթացների մեծ մասը՝ սկսած եղանակային փոփոխություններից մինչև կենդանի օրգանիզմների գոյություն։

    Կարելի է վստահորեն ասել, որ Երկրի կլիմայի ձևավորման հիմքում ընկած է հենց Արեգակային էներգիայի բաշխումը։ Եթե այդ բաշխումը լիներ միատեսակ, ապա Երկրի տարբեր շրջաններում կլիման գրեթե նույնը կլիներ։ Սակայն իրականում մենք տեսնում ենք մեծ տարբերություններ՝ տաք անապատներից մինչև սառցապատ բևեռներ։


    Արեգակային ճառագայթների անկման առանձնահատկությունները

    Արեգակի ճառագայթները Երկրի վրա չեն ընկնում նույն անկյան տակ։ Սա կապված է Երկրի գնդաձև լինելու և իր առանցքի թեքության հետ։

    Հասարակածային գոտում Արեգակի ճառագայթները գրեթե ուղղաձիգ են ընկնում։ Դա նշանակում է, որ էներգիան կենտրոնացված է փոքր տարածքի վրա, և այդ պատճառով այնտեղ շատ ջերմություն է կուտակվում։ Արդյունքում այս շրջաններում ձևավորվում է տաք և հաճախ խոնավ կլիմա։

    Իսկ բևեռներում իրավիճակը լրիվ այլ է։ Այնտեղ Արեգակի ճառագայթները ընկնում են մեծ թեքությամբ, ինչի հետևանքով նույն էներգիան տարածվում է ավելի մեծ մակերեսի վրա։ Բացի այդ, ճառագայթները անցնում են ավելի երկար ճանապարհ մթնոլորտում, և մի մասը կլանվում կամ ցրվում է։ Այդ պատճառով բևեռներում միշտ ցուրտ է։

    Այս տարբերությունն է, որ հիմք է դառնում Երկրի վրա ջերմության անհավասար բաշխման համար։


    Ջերմության անհավասար բաշխման հետևանքները

    Երբ Երկրի տարբեր մասերը տարբեր չափով են տաքանում, առաջանում են մի շարք կարևոր բնական երևույթներ։

    Առաջին հերթին ձևավորվում են քամիներ։ Տաք օդը բարձրանում է, իսկ սառը օդը զբաղեցնում է նրա տեղը։ Այս շարժումը առաջացնում է օդային հոսանքներ, որոնք մենք անվանում ենք քամի։ Քամիները կարևոր դեր ունեն ջերմության տեղափոխման մեջ՝ հավասարակշռելով տարբեր շրջանների ջերմաստիճանները։

    Երկրորդ կարևոր հետևանքը եղանակային փոփոխություններն են։ Տաք և սառը օդային զանգվածների փոխազդեցության արդյունքում առաջանում են ամպեր, տեղումներ, փոթորիկներ և այլ երևույթներ։

    Երրորդ՝ ձևավորվում են կլիմայական գոտիներ։ Երկրի վրա առանձնանում են տաք, բարեխառն և սառը գոտիներ, որոնք տարբերվում են իրենց ջերմաստիճանով, տեղումներով և բնական պայմաններով։


    Կլիմայի վրա ազդող այլ գործոններ

    Չնայած Արեգակային էներգիան հիմնական գործոնն է, սակայն կլիմայի ձևավորման վրա ազդում են նաև այլ կարևոր տարրեր։

    Օվկիանոսներն ու ծովերը մեծ դեր ունեն, քանի որ ջուրը դանդաղ է տաքանում և դանդաղ է սառչում։ Սա օգնում է մեղմացնել կլիման ափամերձ շրջաններում։ Օվկիանոսային հոսանքները նույնպես տեղափոխում են ջերմություն մի վայրից մյուսը։

    Քամիները, ինչպես արդեն նշվեց, տարածում են ջերմությունը և խոնավությունը ամբողջ մոլորակի վրա։

    Լեռները նույնպես ազդում են կլիմայի վրա։ Դրանք կարող են արգելափակել օդային հոսանքները, ինչի հետևանքով մի կողմում առաջանում են տեղումներ, իսկ մյուս կողմում՝ չորություն։

    Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են Երկրի բազմազան կլիմայական պայմանները։


    Արեգակի դերը կյանքի գոյության մեջ

    Արեգակը ոչ միայն կլիմայի ձևավորման հիմքն է, այլ նաև կյանքի գոյության գլխավոր պայմանը։ Բույսերը օգտագործում են Արեգակի էներգիան՝ ֆոտոսինթեզի միջոցով ստեղծելով սնունդ և թթվածին։ Առանց այդ գործընթացի կենդանի օրգանիզմները չէին կարող գոյություն ունենալ։

    Բացի այդ, Արեգակը ազդում է ջրի շրջանառության վրա՝ գոլորշիացում, ամպերի առաջացում և տեղումներ։ Այս գործընթացը կարևոր է կյանքի պահպանման համար։

    Եթե Արեգակը չլիներ կամ նրա ճառագայթումը լիներ շատ թույլ կամ շատ ուժեղ, ապա Երկրի վրա կյանքը կամ ընդհանրապես չէր լինի, կամ կլիներ լրիվ այլ տեսքով։


    Եզրակացություն

    Ամփոփելով կարելի է ասել, որ Արեգակային էներգիան հանդիսանում է Երկրի կլիմայի ձևավորման հիմնական պատճառներից մեկը։ Նրա անհավասար բաշխումը հանգեցնում է ջերմաստիճանային տարբերությունների, քամիների առաջացման, եղանակային փոփոխությունների և կլիմայական գոտիների ձևավորման։

    Թեև կլիմայի վրա ազդում են նաև այլ գործոններ՝ օվկիանոսներ, քամիներ և լեռներ, սակայն առանց Արեգակի դրանց ազդեցությունը պարզապես չէր լինի։

    Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ Արեգակը ոչ միայն կյանքի աղբյուր է, այլ նաև այն գլխավոր ուժը, որը ձևավորում է Երկրի բնական պայմանները։

  • 1. Ազոտի ենթախմբի տարրերն են՝
    ազոտ (N), ֆոսֆոր (P), արսեն (As), անտիմոն (Sb), բիսմութ (Bi)։

    2. Ընդհանուր հատկություններ՝
    ունեն 5 վալենտային էլեկտրոն, կարող են լինել և մետաղական, և ոչ մետաղական, առաջացնում են տարբեր օքսիդներ և միացություններ։

    3. Ազոտի օքսիդացման աստիճանները
    -3, 0, +1, +2, +3, +4, +5։

    4. Ազոտը իներտ է, որովհետև
    N₂ մոլեկուլում կա ուժեղ եռակի կապ, որը դժվար է քայքայվում։

    5. Տարբերությունը՝
    ազոտը ոչ մետաղ է և ավելի պասիվ,
    ֆոսֆորը ավելի ակտիվ է և ունի մի քանի ձևափոխություններ (սպիտակ, կարմիր)։

    6. Ամոնիակ (NH₃)՝
    գազ է, սուր հոտով, լավ լուծվում է ջրում, ունի հիմքային հատկություններ։

    7. Ազոտական թթու (HNO₃)՝
    ուժեղ թթու է, օգտագործվում է պարարտանյութերի, պայթուցիկների արտադրությունում։

    8. Էլեկտրոնային բանաձևեր՝
    N → 1s² 2s² 2p³
    P → 1s² 2s² 2p⁶ 3s² 3p³

    9. Ամոնիակի ստացում՝
    N₂ + 3H₂ → 2NH₃

    10. Լաբորատորիայում ազոտ ստանալ՝
    NH₄NO₂ → N₂ + 2H₂O

    11. Ազոտ + թթվածին՝
    N₂ + O₂ → 2NO

    12. 1 մոլ N₂-ից կստացվի՝
    2 մոլ NH₃

    13. Ազոտական թթու + մետաղներ՝
    օքսիդացման-վերականգնման ռեակցիա է (առաջանում են նիտրատներ)։

    14. Կենսաբանական նշանակություն՝
    մտնում է սպիտակուցների, ԴՆԹ-ի կազմի մեջ, անհրաժեշտ է կյանքի համար։

    15. Արսեն՝
    կիրառվում է էլեկտրոնիկայում, թունավոր է, ունի կիսամետաղական հատկություններ։

    16. Օքսիդներ՝
    առաջացնում են թթվային, ամֆոտեր և հիմնական օքսիդներ
    օրինակ՝ NO₂, P₂O₅, As₂O₃։

  • Հայ ժողովրդի պատմության մեջ ամենածանր էջերից մեկը եղել է հայրենազրկումը։ Հայոց ցեղասպանություն-ից հետո հազարավոր հայեր ստիպված էին լքել իրենց տունն ու ապրել օտար երկրներում։ Նրանք կանգնած էին շատ լուրջ խնդիրների առաջ։

    Առաջինը՝ նրանք չունեին տուն, աշխատանք ու հաճախ նույնիսկ ուտելու հաց։ Շատերը ստիպված էին անել ծանր ու ցածր վարձատրվող աշխատանքներ, որովհետև չունեին համապատասխան կրթություն կամ մասնագիտություն։ Բացի այդ, օտար երկրներում մարդիկ չէին ճանաչում հայերին և հաճախ նրանց նկատմամբ վատ վերաբերմունք էին ցուցաբերում։ Շատ հայեր նաև չունեին քաղաքացիություն և համարվում էին «անհայրենիք», ինչը ավելի էր բարդացնում իրենց կյանքը։

    Բայց ամենացավալին այն էր, որ նրանք հեռու էին իրենց հայրենիքից։ Սա ոչ միայն նյութական, այլ նաև հոգեբանական մեծ ցավ էր։ Այդ զգացումը շատ լավ երևում է Վիլյամ Սարոյան-ի «Նռնենիները» պատմվածքում։ Այնտեղ նռնենիները կարծես խորհրդանիշ են հայրենիքի։ Երբ այգին չորանում է, դա ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ մարդը կտրվում է իր հողից ու արմատներից։

    Իմ կարծիքով, Սփյուռքը շատ մեծ դեր ունի մեր ինքնության պահպանման գործում։ Չնայած նրանք ապրում են տարբեր երկրներում, հայերը պահպանում են իրենց լեզուն, մշակույթը, ավանդույթները։ Նրանք ստեղծում են հայկական դպրոցներ, եկեղեցիներ, կազմակերպություններ։ Այդ ամենը օգնում է, որ հայ լինելը չկորչի։

    Սփյուռքը նաև օգնում է Հայաստանին՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութային առումով։ Նրանք աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են հայերին, պատմում մեր պատմության մասին և պահում կապը հայրենիքի հետ։

    Այսպիսով, թեև հայերը շատ դժվարությունների միջով են անցել, նրանք կարողացել են պահպանել իրենց ինքնությունը։ Իսկ Սփյուռքը դարձել է այն ուժը, որը միավորում է հայերին ամբողջ աշխարհում և պահպանում մեր գոյությունը։

Design a site like this with WordPress.com
Get started