Հրազդան գետի մասին

Տեղեկություն Հրազդան գետի մասին/լիարժեք/, կարող եք ռադիոնյութ անել, ավելի լավ, կամ նկարներով վիդեո պատրաստել, դրան կցել ձայնագրություն:Հրազդան գետը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է առանց Սևանա լճի։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։2.Տեղեկություն Գետամեջ գյուղի մասին:Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։