Հյուսիսային Ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է <<կանաչ երկիր>>: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:Զարմանալի փաստերԱտակամա անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:Անդերն աշխարհի ամենաերկար լեռնաշղթան է:Սուպե հովիտը աշխարհի հին քաղաքակրթություններից մեկի հայրենիքն է:Ամազոնը աշխարհի ամենաջրառատ գետն է:

Եվրասիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով, հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում` Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:Եվրասիա մայրցամաքում կա 80-ից ավելի պետություն, որոնցից ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:ԵվրոպաԵվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այստեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:ԱսիաԱմենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում: Զարմանալի փաստերՎատիկան քաղաքը տարածքով աշխարհի ամենափոքր պետությունն է: Վատիկանը Հռոմի պապի նստավայրն է:Եվրոպայի յուրաքանչյուր պետություն ունի իր լեզուն, դրոշը և ազգային օրհներգը:Պիզայի թեք աշտարակը ուղղաձիգ դիրքից շեղված է 4.5 մետրով:Օլիմպիական խաղերի հայրենիքը Հին Հունաստանն է:Փարիզի Էյֆելյան աշտարակը ժամանակակից աշխարհի հրաշալիքներից է:Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է և տարածվում է 2 աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում:Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման (Էվերեստը) 8848մ, գտնվում է Նեպալում:Չինական մեծ պարիսպը մարդու ստեղծած ամենաերկար կառույցն է:Չինաստանը և Հնդկաստանը աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններն են:Թաջ Մահալը՝ Հնդկաստանում, աշխարհի ամենամեծ դամբարաններից մեկն է:

Աֆրիկա

Մեծությամբ 2-րդ մայրցամաքն է: Նրա ազգաբնակչությունը կազմում է հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում՝ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվարկությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել՝ դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:Զարմանալի փաստերՍահարան աշխարհի ամենամեծ անապատն է:Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ:Լրացուցիչ նյութ — Աֆրիկա մայրցամաքի կենդանին