English Listening Lesson on Advice. Changing a meeting time

Listen a minute.com

LISTENING GAP FILL

I don’t know what i would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me i can do anything in life if I try hard. He was right. I am now passing his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors  are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any any really bad bad advice.

CORRECT THE SPELLING

I don’t know what I would do ittuohw-without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very filcudift-difficult to make scisndoie on your own. Listening to advice can be great for helping you make the hirtg decision. The gttaeser-greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do nhnyatgi-anything in life if I try hard. He was right. I am now gsnisap-passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My ilanancfi-financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the tsrwo-worst piece of advice I’ve ever had. I couldn’t naerws-answer. I don’t think I’ve had any really bad advice.

UNJUMBLE THE WORDS

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all much so me given advice good over the years.-They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening advice to for great be can helping you make the right decision.-Listening to advice can be great for helping you make the right decision.  received greatest of I’ve The piece advice was from my father.- The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do if try anything life I hard in.-He told me i can do anything in life I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I some money advice need on.- Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s advice sound very-That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me other the day the worst about piece of advice I’ve ever had.-Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t had really advice I’ve any bad think.-I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

Առաչադրաքներ

1️⃣ Քանի՞ ուղղանկյուն անկյուն ունի ուղղանկյունը
Ուղղանկյունը ունի 4 ուղղանկյուն (90°) անկյուն։
2️⃣ Շեղանկյան բոլոր կողմերը 6 սմ են
Պարագիծ = 4 · 6 = 24 սմ
3️⃣ Քառակուսու կողմը 5 սմ է
Պարագիծ = 4 · 5 = 20 սմ
4️⃣ Ուղղանկյան երկարությունը 8 սմ, լայնությունը 3 սմ
P = 2(a + b)
P = 2(8 + 3) = 2 · 11 = 22 սմ
5️⃣ Ճի՞շտ է, որ շեղանկյան անկյունագծերը հավասար են
❌ Ոչ։ Դրանք ընդհանուր դեպքում հավասար չեն (հավասար են միայն ուղղանկյան դեպքում)։
6️⃣ Ուղղանկյան անկյունագիծը 10 սմ, լայնությունը 6 սմ
Օգտվում ենք Պյութագորասի թեորեմից։
a² + 6² = 10²
a² + 36 = 100
a² = 64
a = 8 սմ
7️⃣ Շեղանկյան կողմը 10 սմ, մեկ անկյունը 60°
Շեղանկյան դիմացի անկյունները հավասար են։
Դիմացի անկյունը նույնպես 60°
8️⃣ Քառակուսու անկյունագիծը 8 սմ
Քառակուսու դեպքում
d = a√2
a = d / √2 = 8 / √2 = 4√2 ≈ 5.66 սմ
9️⃣ Ուղղանկյան պարագիծը 28 սմ, երկարությունը 9 սմ
2(9 + b) = 28
9 + b = 14
b = 5 սմ
🔟 Ապացուցել, որ քառակուսու անկյունագծերը ուղղահայաց են
Քառակուսին միաժամանակ ուղղանկյուն և շեղանկյուն է։
Շեղանկյան հատկությամբ՝ անկյունագծերը իրար ուղղահայաց են։
1️⃣1️⃣ Անկյունագիծը 13 սմ, մեկ կողմը 5 սմ
a² + 5² = 13²
a² + 25 = 169
a² = 144
a = 12 սմ
1️⃣2️⃣ Շեղանկյան պարագիծը 40 սմ
Բոլոր կողմերը հավասար են։
40 ÷ 4 = 10 սմ
(քանի որ շեղանկյան 4 կողմերը հավասար են)
1️⃣3️⃣ Քառակուսու մակերեսը 50 սմ²
ա) a² = 50
a = √50 = 5√2 ≈ 7.07 սմ
բ) d = a√2
= 5√2 · √2
= 10 սմ
1️⃣4️⃣ Երկարությունը լայնությունից 4 սմ-ով մեծ է
Թող լայնությունը լինի x
Երկարությունը՝ x + 4
2(x + x + 4) = 32
2(2x + 4) = 32
4x + 8 = 32
4x = 24
x = 6
Լայնությունը = 6 սմ
Երկարությունը = 10 սմ
1️⃣5️⃣ Շեղանկյան անկյունագծերը 6 սմ և 8 սմ
Մակերես = (d₁ · d₂) / 2
S = (6 · 8) / 2 = 48 / 2 = 24 սմ²

Հարցեր

1. Լրացրու բաց թողնվածը․ա) Հալոգենները պատկանում են 7-րդ խմբին։բ) Հալոգենների արտաքին էլեկտրոնների թիվը 7 է։
գ) Ամենաակտիվ հալոգենը  են ասաց Ֆտորն է։

2. Նշի՛ր ճիշտը կամ սխալը․

ա) Հալոգենները ոչ մետաղներ են։

բ) Բոլոր հալոգենները սենյակային ջերմաստիճանում գազ են։

գ) Հալոգենները բնության մեջ հանդիպում են ազատ վիճակում։

3. Թվարկի՛ր հալոգենների քիմիական նշանները։

4. Համեմատիր ֆտորը և քլորը՝ ըստ հետևյալ հատկանիշների․• ֆիզիկական վիճակ• ակտիվություն• կիրառություն

5.Ինչո՞ւ հալոգենները հեշտությամբ միացնում են էլեկտրոն և դառնում բացասական իոններ։

6.Գրիր ռեակցիայի հավասարումը․
ա) Նատրիում + քլոր
բ) Երկաթ + բրո

7. Տրված է ռեակցիան․
Cl₂ + KBr → KCl + Br₂
Ո՞ր հալոգենն է ավելի ակտիվ, հաշվիր դրա Mr-ը և հավասարեցրու ռեակցիան:


8. Բարդ Ի՞նչ ծավալով քլոր պետք է հեղուկացնել 60 տ բեռնատարողությամբ երկաթուղային ցիստեռնը հեղուկ քլորով լցնելու համար:

9. Ստորև բերված ո՞ր նյութերի հետ է փոխազդում քլորը. ա) KBr, բ) NaF, գ) Lil, դ) ZnF: Ընտրե՛ք ճիշտ պատասխանի համարը և գրեք հնարավոր ռեակցիաների հավասարումները.

10. Ի՞նչ ծավալով քլոր կանջատվի աղաթթվի հետ մանգանի երկօքսիդի ռեակցիայում, եթե վերջինիս զանգվածը 13,05 գ

Ինքնաստուգման թեստ

1. Ընտրել այն թիվը, որը երկու պարզ թվերի արտադրյալ է:

1) 147 2) 114 3) 133 4) 126

2 Գտնել 60 թվի բոլոր պարզ բաժանարարները:

1) {2, 3; 5} 2) {1;2; 3; 5; 6; 10; 15; 30}

3){1;3;5} 4) {2; 3; 5; 6; 15; 30}

3. Ո՞րն է 0,25 տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի տեսքով.

1) 0,3 2) 0,(25) 2) 3/4 4) 1/4

4. 308, 114, 732, 344 թվերից ո՞րը պետք է աջից կցագրել 47 թվին, որպեսզի ստացված հնգանիշ թիվը բաժանվի 8-ի.

1) 308 2) 114 3) 732 4) 344

5.Գտնել այն թիվը, որի 2/3 մասըը հավասար է 104:

1) 416 2) 208/3 3) 156 4) 312

6.Գտնել 3xyz3 և — 4x2y3 z միանդամների արտադրյալին հավասար միանդամը:

7. (a + 3)2 — 4a2 արտահայտությունը վերլուծել արտադրիչների:

8.Երկու արտադրամասեր նախատեսված պլանով մեկ տարում պետք է թողարկեին 180 դետալ։ Առաջին արտադրամասը պլանը կատարեց 124 %-ով, իսկ երկրորդը` 120, այդ պատճառով մեկ տա-րում թողարկեցին 220 դետալ:Քանի՞ դետալ պետք է թողարկեր երկրորդ արտադրամասը նախա-տեսված պլանով մեկ տարում:

9. y = a * x ^ 2 քառակուսային ֆունկցիայի վերաբերյալ՝ ո՞ր պնդումն է ճիշտ:

1) a < 0 դեպքում ֆունկցիայի արժեքների տիրույթը [0; ∞) միջակայքն է:

2) a > 0 դեպքում ֆունկցիան ունի մեծագույն արժեք:

3) a < 0 դեպքում ֆունկցիան Ox առանցքը հատում է երկու կետում:

4) a > 0 դեպքում ֆունկցիայի գրաֆիկն ընկած չէ III և IV քառորդներում:

10.Գտնել y = (x — 6)2 + 1 պարաբոլի համաչափության առանցքի հավա սարումը:

1) x = 6 2) y = 6 3) x = 1 4) y = 1

11.y = 5x — 1 ֆունկցիան ո՞ր կետում է հատում աբսցիսների առանցքը,

1.(0; 1/5) 2) (0;0) 3.(1/5; 0) 4) (0;-1)

12.Գայանեն ոսպի 50 հատիկ լցրեց խոնավ բամբակի վրա պարզելու ոսպի ծլողունակությունը: Մեկ շաբաթ անց պարզեց, որ 40-ը ծլել են: Գտնել պատահական ընտրած ոսպի հատիկի ծլած լինելու հավանականությունը:

1) 1/50 2) 5/4 3)4/5 4) 1/40

13. Գտնել արտահայտության արժեքը.

13 0, 6 + 12 : (5, 3 + 0, 7 * 3/7)

1) 3 2) 23/140 3) 1,8 4) 33/530

14.Գտնել 4x — (x — 3) = 9 հավասարման արմատը:

1) 1 2) 4 3) 2 4) 3

15.Գտնել √(3x — 2) < 4 անհավասարման լուծումների բազմությունը:

1.[2/3; 2) 2.[2/3; 6) 3) (- ∞; 6) 4.[2/3,6)

(16-17) Տրակտորների բրիգադը պետք է վարեր 140 հա մակերեսով դաշտը։ Օրական նախատեսվածից 4 հա ավելի վարելով բրիգադն աշխատանքն ավարտեց 4 օր շուտ:

16.Օրական քանի՞ հա էր վարում բրիգադը:

17. Քանի՞ օրում բրիգադը պետք է ավարտեր աշխատանքը:

Պատասխաններ

1. 3) 133
2. 1) {2, 3, 5}
3. 4) 1/4
4. 4) 344
5. 3) 156

6.
3xyz³ · (−4x²y³z) = −12x³y⁴z⁴

7.

8.
Երկրորդ արտադրամասը պետք է թողարկեր 80 դետալ

9. 4) a > 0 դեպքում գրաֆիկը III և IV քառորդներում չէ

10. 1) x = 6

11. 3) (1/5 ; 0)

12. 3) 4/5

13.
Արտահայտության արժեքը՝ 9,942857…

14. 3) x = 2

15. 4) [2/3 , 6)

16. Օրական վարում էր 14 հա

17. Աշխատանքը պետք է ավարտեր 14 օրում

Համագործակցային նախագիծ ձմեռային ճամբարում։

Մասնակիցներ՝ 9–11-րդ դասարանների ճամբարականներ

Նախագծի անվանումը՝

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» (Գաբրիել Գարսիա Մարկես)

Նախագծի նպատակները՝

Զարգացնել սովորողների ընթերցանության և գրական վերլուծության հմտությունները։

Զարգացնել խմբային քննարկումը։

Ծանոթացնել արտասահմանյան գրականությանը։

Նախագիծը ամփոփել լուսաբանումներով՝ կայքում, ենթակայքում, բլոգում։

<<Աշխարհի  ամենագեղեցիկ ջրահարս >>

Այս պատմվածքը պատմում է մի փոքրիկ ծովափնյա գյուղի մասին, որտեղ մի օր ծովը ափ է հանում անծանոթ ջրահեղձի մարմին։ Սկզբում երեխաներն ու մեծահասակները նրան ընդունում են որպես սովորական մեռյալ, բայց աստիճանաբար հասկանում են, որ նա անսովոր մեծ, գեղեցիկ և հզոր մարդ է եղել։ Կանայք նրան անվանում են Էստեբան և սկսում են երևակայել նրա կյանքը, բնավորությունը, դժբախտությունները։
Էստեբանի կերպարը դառնում է ոչ միայն մեռյալ մարդ, այլ մի խորհրդանիշ․ նա մարմնավորում է գեղեցկությունը, ուժը, արժանապատվությունը և մարդու ներքին մեծությունը։ Նրա հայտնվելը փոխում է գյուղացիների մտածողությունը․ նրանք սկսում են ամաչել իրենց փոքր երազանքներից, նեղ տներից, աղքատ կյանքից և հասկանում են, որ կարող են ապրել ավելի գեղեցիկ, ավելի լայն հոգով։
Պատմվածքի հիմնական գաղափարն այն է, որ նույնիսկ մեկ անծանոթ մարդու ներկայությունը կարող է փոխել ամբողջ համայնքի կյանքը։ Էստեբանի մահը դառնում է նոր կյանքի սկիզբ գյուղի համար։ Գյուղացիները որոշում են իրենց տները դարձնել ավելի լայն, բակերը՝ ավելի գեղեցիկ, ժայռերին ծաղիկներ տնկել։ Այսինքն՝ նրանք ուզում են արժանի լինել այն գեղեցկությանը և մեծությանը, որ տեսան Էստեբանի մեջ։
Պատմվածքում Մարկեսը ցույց է տալիս, թե ինչպես է երևակայությունը, կարեկցանքը և գեղեցկության գաղափարը կարող փոխել մարդկանց հոգիները։ Ջրահեղձը, թեև մեռած էր, դարձավ գյուղի հոգևոր վերածննդի պատճառը։

Պատմվածք ամենքիս դուր չի գա, սակայն տպավորիչ է և մեր հիշողություներում ։Պատմվացք հետա քրքիր էր ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ(XIX ԴԱՐ – XX ԴԱՐԻ ՍԿԻԶԲ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(XIX ԴԱՐ – XX ԴԱՐԻ ՍԿԻԶԲ)

Նոր ժամանակներ
Արդարացի պատերազմ — Պատերազմ, որի նպատակն է ազգն ազատագրել
մեկ այլ ազգի տիրապետությունից, պատմական սահմաններում ստեղծել
ազգային պետություն։
Անարդարացի պատերազմ — Պատերազմ, որի նպատակն է բռնությամբ յուրացնել այլ ազգերի տարածքները և շահագործել նվաճված ժողովուրդներին։
Աշխարհակարգ — Միջազգային հարաբերությունների համակարգ, որը բնութագրվում է տվյալ ժամանակաշրջանում միջազգային նորմերի առկայությամբ, աշխարհաքաղաքական ուժերի հաշվեկշռով և պետությունների միջև
հաստատված հարաբերություններով:
Գաղութ — Երկիր կամ տարածաշրջան, որը որևէ տերության գերիշխանության
ներքո է, զրկված է ինքնուրույն զարգացման հնարավորությունից և ենթարկվում է տնտեսական շահագործման:
Իմպերիալիզմ (կայսերապաշտություն) — XIX դ. վերջ – XX դ. սկիզբը տերություններին բնորոշ քաղաքականություն, որի հիմնական նպատակներն էին՝
հումքի աղբյուրների, էժան աշխատուժի, նոր շուկաների նվաճում, ազդեցության գոտիների ընդլայնում
Եռյակ դաշինք — Ռազմաքաղաքական դաշինք՝ կնքված Գերմանիայի, Ավստրո–Հունգարիայի և Իտալիայի միջև 1879–1882 թթ.։
Անտանտ (Եռյակ միություն) — Ռազմաքաղաքական դաշինք՝ կնքված Անգլիայի և Ֆրանսիայի միջև (1904 թ.), որին միացավ նաև Ռուսաստանը (1907 թ.):

 (15.12 — 19.12)

Թեմատիկ հարցեր, խնդիրներ և առաջադրանքներ

Խնդիր 1. 2 Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին:
n=100/2=50

պետք է 50 միատեսակ լամպ

Խնդիր 2.35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար:Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ: 
U1=R1=35
————— =5
U2=R2= 7
35 Օմ ռեզիստորի ծայրերում լարումը 5 անգամ մեծ է:

Nk 9-5-2-8.jpg

Խնդիր 3.

Շղթայի AB տեղամասի ընդհանուր դիմադրությունը 10 Օմ է : Որոշել R3 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ’ R2= 5 Օմ: Որքան է հոսանքի ուժը  AB տեղամասում, եթե վոլտաչափի ցուցմունքը 6Վ է:
R3​=RAB​−R1​−R2​=10-2-5=3Օմ
I=​U/RAB​=6V/10Օմ​=0.6A

R3​=3Օմ
I=0,6A

Խնդիր 4.Նկարում պատկերված շղթայում ամպերաչփը ցույց է տալիս 1,5 Ա, իսկ վոլտաչափը՝ 12 Վ:  Որոշել R2 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ է:
Rընդհանուր =U/I=12/1,5=8 Օմ
Rընդհանուր =R1​+R2​
8=2+R2​
R2​=8-2=6 Օմ


R2​ = 6 Օմ

Խնդիր 5.Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 8 Օմ: 

Շարքային միացում
Rընդհանուր =R1​+R2​​=6+8=14 Օմ
Պարալել միացում
1/Rընդհանուր =1/6+1/8=7/4
Rընդհանուր =24/7≈3.43 Օմ


Շարքային միացում՝ 14Օմ
Պարալել միացում՝ 3.43Օմ

Խնդիր 6.Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 33 Օմ է: 
1/Rընդհանուր =1/R1+1/R2​ + … +1/Rn
1/Rընդհանուր =1/33+1/33=2/33
Rընդհանուր =33/2=16,5 Օմ

Rընդհանուր=16.5 Օմ

Խնդիր 7.  Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 5 Օմ է: 

Լարում U=50 Վ
Հոսանքի ուժ I=1Ա

R1=5 Օմ
U=I * Rընդհանուր
Rընդհանուր = R1​+R2

50 Օմ =5 Օմ +R2
R2=50 Օմ — 5 Օմ =45 Օմ


R2=45 Օմ

Դեկտեբերի 7֊15

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Մշակույթը 20-րդ դարի առաջին քսանամյակում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Հովհ. Թումանյան • Վերնատուն • Ընկեր Բ. Փանջունի•Դ. Վարուժան • Ե. Չարենց
• Վ. Տերյան • Մշակութային քաղաքականություն • Պետական լեզու
• Ազգային թանգարան • Կոստանդնուպոլիս • Կարս • ֆուտուրիզմ

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Նկարագրի՛ր։ Հեղափոխության համատեքստում ներկայացրո՛ւ Եղիշե Չարենցի «Կարմիր նժույգներ» (1917) բանաստեղծության առաջին քառատողը։ Ի՞նչ ես հասկանում այդ խորհրդանիշներից։
գ. Վերլուծի՛ր։ Փորձի՛ր ինքնուրույն վերլուծել և մատնանշել «Վահագն» պոեմի պատմական ասելիքը։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Համադրի՛ր գրականության մեջ հեղափոխության արտացոլումը և պատմությունից ձեռք բերած գիտելիքներդ:
2. Գնահատի՛ր։ Ի՞նչ դեր ունեցավ Հովհաննես Թումանյանը ազգամիջյան կռիվները դադարեցնելու գործում։