9-րդ դասարան, հայոց լեզու

1․Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ:

Ձյուն, ծաղիկ, շատ — ձնծաղիկ, ծաղկաշատ, ձնաշատ:

Սեր, ընկեր, զրույց — ընկերասեր, զրուցընկեր, զրուցասեր:

Գիծ, ուղիղ, անկյուն — անկյունագիծ, ուղղանկյուն, ուղղագիծ:

Երգ, պար, խումբ — երգչախումբ, պարախումբ, խմբերգ:

Քաղաք, պետ, գյուղ — քաղաքապետ, գյուղապետ, քաղաքագյուղ:

2․Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկթևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:

3․Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:

4․Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտարոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

5․Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:

6․Գրել  -գույն բաղադրիչով երեքական գունանուն`  բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:

7․Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:

8Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ուտ, ան, իկ, պան, ստան, ուհի:

9․ Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:

Կիրճի մեջ, հանրապետության մեջ, ամպերի մեջ, գոմի մեջ, օվկիանոսի մեջ:
Գագաթի վրա, հողի վրա, այգիների վրա, սեղանի վրա, աստիճանների վրա:

10․ Տրված բառերը հոլովիր․ գրիր՝ որ հոլովման են պատկանում

տուն, վարդ, հայր, քույր, աշուն, շուն, օր, մայր

11․Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

12.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

13․Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

14․Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

Մեսրոպ մաշտոց

Քանի որ հայ ժողովուրդը չէր հասկանում օտար լեզվով կարդացվող գրքերը, Մեսրոպն որոշում է ստեղծել հայոց տառերը՝ կրթության և հավատքի բաշխման համար։Երանելի Մեսրոպը տեսնելով Հայոց թագավորության անկումը՝ ընտրում է միանձնակաց կյանք՝ աշխարհիկ փառքից հրաժարվելով։Նա ծագումով Տարոնի Հացեկաց գյուղից էր, կրթվել էր Մեծ Ներսեսի մոտ և ծառայել արքունիքում։Մենակեցության ընթացքում նա պայքարում է հեթանոսական աղանդների դեմ՝ գավառների իշխանի օգնությամբ։Նրա քարոզչական գործունեության ընթացքում երևում են աստվածային նշաններ՝ ինչպես Գրիգոր Լուսավորչի ժամանակ։

Հոկտեմբերի 26-31

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը
բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։Մարդու իրավունքները հիմնարար, անօտարելի իրավունքների և ազատությունների մի ամբողջություն են, որոնք պատկանում են յուրաքանչյուր մարդու՝ անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, կրոնից կամ որևէ այլ տարբերակիչ հատկանիշից։
2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

English test

Tenses – Mixed Exercise

Use the verbs in brackets to complete the sentences. Use the correct tense.

Number (1)

1. When I was looking out of the window, I saw John.

2. you ever played the piano since you left school?

3. I haven’t seen him for two days.

4. When he was trying to open the door, he dropped his key.

5. They have been living in this house since 1987.

6. My father is washing his car while my mother and I are preparing (prepare) dinner.

7. Did you meet her yesterday?

8. Mary has been in London for three days.

9. The headmaster had entered the classroom when they were writing their exams.

10. He bought a new car last week.

11. I think that they will arrive tomorrow morning.

12. Last Wednesday they played chess after they had done their homework.

Number (2)

1) She paid for lunch advance, so we don’t need to pay now.[ . ]

She paid for lunch in advance, so we don’t need to pay now.

2) I went to the wrong house mistake.[ . ]

I went to the wrong house by mistake

3) Please make sure that you’re time for the class.[ . ]

Please make sure that you’re in time for the class.

4) I was walking to the station and chance I saw the glove that I’d lost on the ground.[ . ]

I was walking to the station and by chance I saw the glove that I’d lost on the ground.

5) I love eating out in London. instance, one of my favourite restaurants has amazing Japanese food.[ . ]

I love eating out in London. For instance, one of my favourite restaurants has amazing Japanese food.

6) I think the cat is danger on that high roof.[ . ]

 I think the cat is in danger on that high roof.

7) I picked up the laptop and my surprise it fell apart in my hands.[ . ]

I picked up the laptop and to my surprise it fell apart in my hands.

8) I have a lot common with my cousin. We both like many of the same things.[ . ]

I have a lot in common with my cousin. We both like many of the same things.

9) If the baby starts to cry, pick her up once.[ . ]

If the baby starts to cry, pick her up once

10) Did you forget your purse purpose so you wouldn’t have to pay?[ . ]

Did you forget your purse on purpose so you wouldn’t have to pay?

11) It’s best to arrive foot because there is nowhere to park.[ . ]

It’s best to arrive on foot because there is nowhere to park

12) What do a whale and a dolphin have common?[ . ]

What do a whale and a dolphin have in common

13) He added salt instead of sugar mistake.[ . ]

He added salt instead of sugar by mistake.

14) What’s your favourite thing to do? instance, do you like sport?[ . ]

What’s your favourite thing to do? For instance, do you like sport?

15) The book was reach on a high shelf.[ . ]

The book was out of reach on a high shelf.

16) I want to go to Germany a change. I’ve never been there.[ . ]

I want to go to Germany for a change. I’ve never been there.

17) Please let me know advance if you can’t come to the meeting.[ . ]

Please let me know in advance if you can’t come to the meeting.

18) She often goes to school foot.[ . ]

She often goes to school on foot.

19) Do you always brush your teeth before bed fail?[ . ]

Do you always brush your teeth before bed without fail?

20) The little girl broke the toy purpose because she was so angry.[ . ]

The little girl broke the toy on purpose because she was so angry.

21) Please come once. We have a big problem.[ . ]

Please come at once. We have a big problem.

22) She worked very hard and last she managed to pass the exam.[ . ]

She worked very hard and at last she managed to pass the exam.

23) We need to be time or my grandmother will start to get anxious.[ . ]

We need to be on time or my grandmother will start to get anxious

24) It feels like owning a house is reach. I’ll never be able to do it.[ . ]

It feels like owning a house is out of reach. I’ll never be able to do it.

25) We thought about it a lot and last we decided to buy a new flat.[ . ]

We thought about it a lot and at last we decided to buy a new flat.

26) We watched a film a change. Usually we read.[ . ]

We watched a film for a change. Usually we read.

27) She was really danger for a few minutes in the rough sea, but luckily a lifeguard saw her.[ . ]

She was really in danger for a few minutes in the rough sea, but luckily a lifeguard saw her.

28) I went to the bookshop and chance I found a really interesting book about Switzerland.[ . ]

I went to the bookshop and by chance I found a really interesting book about Switzerland.

29) He walked into the kitchen and his surprise there was food all over the floor.[ . ]

He walked into the kitchen and to his surprise there was food all over the floor.

30) She drinks a litre of water every day fail.

For me, money is not the highest value. But if we don’t have money, we can’t satisfy our needs. My life doesn’t affect theirs.

Պարապունք 13

Թեմա՝ Վեկտորի բազմապատկումը թվով։

Ենթադրենք՝ վեկտորների գումարը կազմված է մի քանի հավասար վեկտորներից, օրինակ՝ a + a + a: Բնական է, ինչպես և թվերի դեպքում է, այդ գումարը նշանակել 3a – ով: Պարզ է, որ 3a վեկտորը համուղղված է a վեկտորին, իսկ դրա երկարությունը երեք անգամ մեծ է a վեկտորի երկարությունից:
Նկատենք նաև, որ -a + (-a) վեկտորը մի վեկտոր է, որի երկարությունը 2 անգամ մեծ է a վեկտորի երկարությունից և հակուղղված է a վեկտորին:
Այս օրինակները հուշում են, թե ինչպես սահմանենք թվի և վեկտորի արտադրյալը:
Ոչ զրոյական a վեկտորի և k թվի արտադրյալ կոչվում է այն b վեկտորը, որի երկարությունը հավասար է |k|*|a|, ընդ որում՝ a և b վեկտորները համուղղված են, եթե k >= 0 , և հակուղղված են, եթե k < 0 :
a վեկտորի և k թվի արտադրյալը նշանակվում է ka: Նկարում պատկերված են a, 1,5a, – 2a վեկտորները:

Թվի և վեկտորի արտադրյալի սահմանումից հետևում է, որ.
1) Զրոյական վեկտորի և ցանկացած թվի արտադրյալը, ինչպես նաև ցանկացած վեկտորի և զրոյի արտադրյալը զրոյական վեկտոր է. k*0 = 0
0 * a = 0 :
2) a և ka վեկտորները համագիծ են։

Ցանկացած k, m թվերի և ցանկացած a, b վեկտորների համար տեղի ունեն հետևյալ հավասարությունները.
1) (km) a = k(ma) (զուգորդական օրենք),
2) (k+m) a = ka + ma (առաջին բաշխական օրենք),
3) k (a + b) = ka + kb (երկրորդ բաշխական օրենք):

Առաջադրանքներ․

1․ Տրված են a և b վեկտորները: Կառուցել հետևյալ վեկտորները.

ա) 2a
բ) — 2a
գ) 1/3a
դ) 3b
ե)-1/2b
զ) -4b

2․ Պարզեցրնել արտահայտությունները.
ա) 3(a + b) — 2(a — b )
բ) 4a + 5b — 2(a + 2b )
գ) 1/3(a + b) + 2/3(a — b)

3․ Համուղղված են, թե՞ հակուղղված a և b ոչ զրոյական վեկտորները, եթե.
ա) b = 2a
բ) b = -3a
գ) a = 1/3b
դ)a = -1/2b

4․ Գտնել b վեկտորի մոդուլը, եթե |a| = 6 սմ.
ա) b = 4a
բ) b = -3a
գ)b = 1/3a

5․ O-ն ABCD զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է: Գտե՛ք k-ն, եթե DA + DC = k · DO:
6․ O-ն ABCD զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է: Գտե՛ք k-ն, եթե AB + AD = k · CO։

Կրկնողություն

1.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
Ֆիզիկական մարմինը մեզ շրջապատող առարկաներն են: 

  1. Ի՞նչ է նյութ : 
    Նյութը դա այն է ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները:
  2. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
    Մաքուր են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից:
  3. Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
    Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:
  4. Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
    Համասեռ և անհամասեռ: Համասեռ խառնուրդներում խառնուրդ առաջացնող նյութերն անզեն աչքով, նույնիսկ մանրադիտակով չեն երևում:  Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով: Բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են, օրինակ՝ օդը, ջուրը, հողը, քարերը և այլն:
  5. Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
    Ֆիզիկական երևույթը դա այն երևույթն է, որի ընթացքում նոր նյութ չի առաջանում:Օրինակներ ՝ շաքար, կերակրի աղ, տետրի թուղթ, բաժակի կոտրվելը։
  6. Ո՞ր երևույթն է կոչվում  քիմիական:
    Քիմիական երևույթը դա այն երևույթն է, որի ընթացքում նոր նյութեր են առաջանում:Օրնկաներ ՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվելը, փայտի այրվելը։
  7. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
    Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝ ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի առաջանալը, գույնի փոփոխություն, նստվածքի առաջանալը, գազի անջատվելը, համի փոփոխություն:
  8. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի  սկսվելու պայմանները:
    Քիմիական ռեակցիան սկսելու պայմաններն են՝ մանրացում, խառնում, տաքացում և այլն: 
  9. Ասա՛  նյութի ֆիզիկական հատկությունները:
    Նյութի ֆիզիկական հատկություններն են`հոտը, համը, գույնը, ագրեգատային վիճակը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում):
  10. Ի՞նչ է ատոմը:
    Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
  11. Ի՞նչ է քիմիական տարրը:
    Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
  12. Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
    Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
  13. Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
    Կան պարզ նյութերի 2 տեսակներ՝ մետաղական և ոչ մետաղական։
  14. Ո՞ր նութերն են կոչվում բարդ։
    Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
  15. Ի՞նչ է մոլեկուլը:
    Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից: 
  16. Ի՞նչ է քիմիական բանաձև:
    Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով:
  17.   Ի՞նչ է  հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):
    Տարրի հարաբերական ատոմային զանգված է կոչվում այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar–ով։
  18.   Ի՞նչ է  հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):
    Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը ։Հարաբերական մոլեկուլային զանգված նշանակում են Mr-ով
  19. Ի՞նչ է քիմիական կապ, թվարկի՛ր տեսակները
    Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, 
    որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը,քիմիական կապի տեսակներն են ՝կովալենտային,իոնային և մետաղային կապերը։ 

Հոկտեմբեր.

  1. Ի՞նչ է օքսիդը։
    Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
  2. Ո՞րն է մետաղական օքսիդի օրինակ։
    Մետաղական օքսիդը կազմված է մետաղներից և թթվածնից։
    CuO,MgO,ZnO
  3. Ո՞րն է ոչ մետաղական օքսիդի օրինակ։
    Ոչ մետաղականը կազմված է ոչ մետաղական տարրից և թթվածնից: 
    SO₃, CO₂,N₂O₅
  4. Ինչպե՞ս կարելի է ստանալ օքսիդներ։
    Ստանում ենք երբ մետաղին միացնում ենք թթվածին։
  5. Ինչպե՞ս են օքսիդները անվանվում:
    Հիմնային, թթվային և ամֆոտեր։
  6. Ի՞նչ է առաջանում, երբ մետաղական և ոչ մետաղական օքսիդը լուծվում է ջրում։
    Եթե մետաղական օքսիդ է, ստացվում է հիմք։
    Եթե ոչ մետաղական օքսիդ է, ստացվում է թթու:
  7. Ի՞նչ գիտես թթվային, հիմնային և ամֆոտեր օքսիդների մասին:

Աշխատանք տան

1. Որո՞նք  են ավտոտրոֆ օրգանիզմները։

A) Օրգանիզմներ, որոնք սնունդը ստանում են պատրաստ վիճակում
B) Օրգանիզմներ, որոնք չեն ունենում քլորոֆիլ
C) Օրգանիզմներ, որոնք սինթեզում են իրենց օրգանական նյութերը անօրգանականներից✅
D) Օրգանիզմներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով


 2. Ո՞ր օրգանիզմն է հետերոտրոֆ։

A) Կանաչ բույս
B) Ցիանոբակտերիա
C) Սունկ✅
D) Որոշ բակտերիաներ

3. Ի՞նչ աղբյուր են օգտագործում ֆոտոավտոտրոֆ օրգանիզմները էներգիայի համար։

A) Քիմիական ռեակցիաներ
B) Արևի լույս✅
C) Օքսիգեն
D) Գլյուկոզ

 4. Քեմոավտոտրոֆ օրգանիզմները էներգիան ստանում են՝

A) Արևի լույսից
B) Այլ օրգանիզմների օրգանական նյութերից
C) Անօրգանական նյութերի օքսիդացումից✅
D) Օքսիգենի ֆոտոլիզից


5. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ միայն հետերոտրոֆ օրգանիզմներին։

A) Սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից
B) Օգտագործում են պատրաստ օրգանական նյութեր✅
C) Կատարում են ֆոտոսինթեզ
D) Օգտագործում են CO₂ որպես ածխածնի աղբյուր

Թեստային աշխանատնք

1. Որտե՞ղ է գտնվում մարդու ողնուղեղը․
ա) Գանգի խոռոչում
բ) Ողնաշարի խողովակի ներսում
գ) Փորի խոռոչում
դ) Կրծքավանդակի խոռոչում


2. Ողնուղեղի հիմնական գործառույթներից ո՞րն է․
ա) Արյան շրջանառության կառավարումը
բ) Մարսողական ֆերմենտների արտադրությունը
գ) Նյարդային ազդակների հաղորդումն ու ռեֆլեքսների իրականացումը
դ) Ջերմաստիճանի կարգավորումը


3. Ողնուղեղը արտաքինից ծածկված է․
ա) Միայն մաշկով
բ) Մի շերտ թաղանթով
գ) Երեք թաղանթով՝ ամուր, ցանցանման և փափուկ
դ) Միայն ճարպային շերտով


4. Ողնուղեղը պայմանականորեն բաժանվում է․
ա) Գորշ և սպիտակ նյութերի
բ) Կեղևի և միջուկների
գ) Գորշ նյութ՝ ներսում, սպիտակ նյութ՝ դրսում
դ) Մինչև գլխուղեղի և հետագծային մասերի


5. Ողնուղեղի վնասման դեպքում հիմնականում․
ա) Վատանում է տեսողությունը
բ) Վատանում է լսողությունը
գ) Կորցվում է շարժվելու կամ զգալու ունակությունը մարմնի որոշ մասերում
դ) Դանդաղում է շնչառություն

Իմ ազգանվան պատմությունը և իմ գերդաստանը

Իմ ազգանունն է Ադամյան, մեր ազգանվան պատմությունը սկսել է’ Տավուշի մարզում, նախկին Շամշադինի շրջանի՝ Ներքին Կարմիր աղբյուր գյուղից :

Ադամյան ազգանունը սկսել է Ադամ անունով մի մարդու տոհմից, նա ունեցել է 3 որդի : նրանք գնացել են տարբեր գյուղեր և մարզեր : Առաջին տղան գնացել է’ Տավուշի մարզ, երկրորդը’ լոռու մարզ,իսկ երորդի մասին տեղեկություն չկա : Մենք պատմության մեջ ունենք շատ նշանավոր մարդիկ օրինակ’ Հովհաննես Ադամյանը, ով հայտնագործել է գունավոր հեռուստացույց։ Մեր գերդաստանում կան մի քանի մասնագիտություններ’ ինժեներ, բժիշկ, դատախազ, հաշվապահ, Ճարտարապետ և այլն :

Առհասարակ մեր մասին ոչ մկ տեղ գրված չի բայց մենք մեզ հիշում ենք ու քանի մենք կանք մեր մասին բոլորը կիմանան:

Ադամյաններ

Սամվել, Անժելա

Լուսինե – Տաթևիկ, Գրիգոր

Հրաչյա — Սամվել, Աշխեն

Արմեն – Սարգիս, Անժելա, Արտյոմ

Նարինե –Շուշան, Տիգրան, Արսեն, Անգելինա, Իզաբելլա, Դանիել

Սա էլ իմ տոհմածառը, ճիշտ է քիչ է, բայց կարևորը կա :