Ինքնաստուգման թեստ

1. Ընտրել այն թիվը, որը երկու պարզ թվերի արտադրյալ է:

1) 147 2) 114 3) 133 4) 126

2 Գտնել 60 թվի բոլոր պարզ բաժանարարները:

1) {2, 3; 5} 2) {1;2; 3; 5; 6; 10; 15; 30}

3){1;3;5} 4) {2; 3; 5; 6; 15; 30}

3. Ո՞րն է 0,25 տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի տեսքով.

1) 0,3 2) 0,(25) 2) 3/4 4) 1/4

4. 308, 114, 732, 344 թվերից ո՞րը պետք է աջից կցագրել 47 թվին, որպեսզի ստացված հնգանիշ թիվը բաժանվի 8-ի.

1) 308 2) 114 3) 732 4) 344

5.Գտնել այն թիվը, որի 2/3 մասըը հավասար է 104:

1) 416 2) 208/3 3) 156 4) 312

6.Գտնել 3xyz3 և — 4x2y3 z միանդամների արտադրյալին հավասար միանդամը:

7. (a + 3)2 — 4a2 արտահայտությունը վերլուծել արտադրիչների:

8.Երկու արտադրամասեր նախատեսված պլանով մեկ տարում պետք է թողարկեին 180 դետալ։ Առաջին արտադրամասը պլանը կատարեց 124 %-ով, իսկ երկրորդը` 120, այդ պատճառով մեկ տա-րում թողարկեցին 220 դետալ:Քանի՞ դետալ պետք է թողարկեր երկրորդ արտադրամասը նախա-տեսված պլանով մեկ տարում:

9. y = a * x ^ 2 քառակուսային ֆունկցիայի վերաբերյալ՝ ո՞ր պնդումն է ճիշտ:

1) a < 0 դեպքում ֆունկցիայի արժեքների տիրույթը [0; ∞) միջակայքն է:

2) a > 0 դեպքում ֆունկցիան ունի մեծագույն արժեք:

3) a < 0 դեպքում ֆունկցիան Ox առանցքը հատում է երկու կետում:

4) a > 0 դեպքում ֆունկցիայի գրաֆիկն ընկած չէ III և IV քառորդներում:

10.Գտնել y = (x — 6)2 + 1 պարաբոլի համաչափության առանցքի հավա սարումը:

1) x = 6 2) y = 6 3) x = 1 4) y = 1

11.y = 5x — 1 ֆունկցիան ո՞ր կետում է հատում աբսցիսների առանցքը,

1.(0; 1/5) 2) (0;0) 3.(1/5; 0) 4) (0;-1)

12.Գայանեն ոսպի 50 հատիկ լցրեց խոնավ բամբակի վրա պարզելու ոսպի ծլողունակությունը: Մեկ շաբաթ անց պարզեց, որ 40-ը ծլել են: Գտնել պատահական ընտրած ոսպի հատիկի ծլած լինելու հավանականությունը:

1) 1/50 2) 5/4 3)4/5 4) 1/40

13. Գտնել արտահայտության արժեքը.

13 0, 6 + 12 : (5, 3 + 0, 7 * 3/7)

1) 3 2) 23/140 3) 1,8 4) 33/530

14.Գտնել 4x — (x — 3) = 9 հավասարման արմատը:

1) 1 2) 4 3) 2 4) 3

15.Գտնել √(3x — 2) < 4 անհավասարման լուծումների բազմությունը:

1.[2/3; 2) 2.[2/3; 6) 3) (- ∞; 6) 4.[2/3,6)

(16-17) Տրակտորների բրիգադը պետք է վարեր 140 հա մակերեսով դաշտը։ Օրական նախատեսվածից 4 հա ավելի վարելով բրիգադն աշխատանքն ավարտեց 4 օր շուտ:

16.Օրական քանի՞ հա էր վարում բրիգադը:

17. Քանի՞ օրում բրիգադը պետք է ավարտեր աշխատանքը:

Պատասխաններ

1. 3) 133
2. 1) {2, 3, 5}
3. 4) 1/4
4. 4) 344
5. 3) 156

6.
3xyz³ · (−4x²y³z) = −12x³y⁴z⁴

7.

8.
Երկրորդ արտադրամասը պետք է թողարկեր 80 դետալ

9. 4) a > 0 դեպքում գրաֆիկը III և IV քառորդներում չէ

10. 1) x = 6

11. 3) (1/5 ; 0)

12. 3) 4/5

13.
Արտահայտության արժեքը՝ 9,942857…

14. 3) x = 2

15. 4) [2/3 , 6)

16. Օրական վարում էր 14 հա

17. Աշխատանքը պետք է ավարտեր 14 օրում

Համագործակցային նախագիծ ձմեռային ճամբարում։

Մասնակիցներ՝ 9–11-րդ դասարանների ճամբարականներ

Նախագծի անվանումը՝

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» (Գաբրիել Գարսիա Մարկես)

Նախագծի նպատակները՝

Զարգացնել սովորողների ընթերցանության և գրական վերլուծության հմտությունները։

Զարգացնել խմբային քննարկումը։

Ծանոթացնել արտասահմանյան գրականությանը։

Նախագիծը ամփոփել լուսաբանումներով՝ կայքում, ենթակայքում, բլոգում։

<<Աշխարհի  ամենագեղեցիկ ջրահարս >>

Այս պատմվածքը պատմում է մի փոքրիկ ծովափնյա գյուղի մասին, որտեղ մի օր ծովը ափ է հանում անծանոթ ջրահեղձի մարմին։ Սկզբում երեխաներն ու մեծահասակները նրան ընդունում են որպես սովորական մեռյալ, բայց աստիճանաբար հասկանում են, որ նա անսովոր մեծ, գեղեցիկ և հզոր մարդ է եղել։ Կանայք նրան անվանում են Էստեբան և սկսում են երևակայել նրա կյանքը, բնավորությունը, դժբախտությունները։
Էստեբանի կերպարը դառնում է ոչ միայն մեռյալ մարդ, այլ մի խորհրդանիշ․ նա մարմնավորում է գեղեցկությունը, ուժը, արժանապատվությունը և մարդու ներքին մեծությունը։ Նրա հայտնվելը փոխում է գյուղացիների մտածողությունը․ նրանք սկսում են ամաչել իրենց փոքր երազանքներից, նեղ տներից, աղքատ կյանքից և հասկանում են, որ կարող են ապրել ավելի գեղեցիկ, ավելի լայն հոգով։
Պատմվածքի հիմնական գաղափարն այն է, որ նույնիսկ մեկ անծանոթ մարդու ներկայությունը կարող է փոխել ամբողջ համայնքի կյանքը։ Էստեբանի մահը դառնում է նոր կյանքի սկիզբ գյուղի համար։ Գյուղացիները որոշում են իրենց տները դարձնել ավելի լայն, բակերը՝ ավելի գեղեցիկ, ժայռերին ծաղիկներ տնկել։ Այսինքն՝ նրանք ուզում են արժանի լինել այն գեղեցկությանը և մեծությանը, որ տեսան Էստեբանի մեջ։
Պատմվածքում Մարկեսը ցույց է տալիս, թե ինչպես է երևակայությունը, կարեկցանքը և գեղեցկության գաղափարը կարող փոխել մարդկանց հոգիները։ Ջրահեղձը, թեև մեռած էր, դարձավ գյուղի հոգևոր վերածննդի պատճառը։

Պատմվածք ամենքիս դուր չի գա, սակայն տպավորիչ է և մեր հիշողություներում ։Պատմվացք հետա քրքիր էր ։