Թեստ8

Թեստը տեղադրում ենք բլոգում, սկսում աշխատել:

Կամակոր  թագավորը 
 
    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս: 
   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս: 
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ: 
 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ: 
 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի: 
  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: 
  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս: 
  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում: 
  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 
  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 
   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում:
   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին: 
 
 
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
   _____________________________ 
   _______ 
   
   _____________________________ 
 
2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը. 
__________________________ 
 
3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված. 

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ 
     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել 
     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի 
     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ 
 
4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր. 

      ա/ օրերից 
      բ/  գլուխ                             ________________ 
      գ/ թագավոր 
       դ/ ոչինչ 
 
5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը: 
   _______________________                          ______________________ 
   _______________________                          ______________________ 
   _______________________                          ______________________ 
   _______________________                          ______________________ 
 
6.Տեքստում  ընդգծված  նախադասությունից  դո՛ւրս  գրիր  ենթական և ստորոգյալը:
   ___________________            
   ___________________ 
 
7.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն: 
   _____________________________________________________________________________ 
   _____________________________________________________________________________ 
 
8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը. 

    Դերձակը  հասկացավ որ  թագավորը  հիմար է: 
 
9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները. 

    ա/ Ծաղիկը   ___________  նայելով  է  բացվում: 
     բ/Թթու  է, թան  չի,  ամեն _____________ բան չի: 
     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, ____________ շուռ  կտանք: 
      դ/Արջից  վախեցողը  անտառ  ___________: 

/ սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/ 
 
10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: 
  _______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________ 
 
11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: 
____________________________________________________________________________________ 
____________________________________________________________________________________ 
____________________________________________________________________________________ 
 
12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: 
   ___________________________________________________________________________________ 
 
13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին: 
    ___________________________________________________________________________________ 
 
14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու: 
   ___________________________________________________________________________________ 
   
 
15.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: 
   __________________________________________________________________________________ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s